«Միլանի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը կարող է վերադառնալ Բունդեսլիգա։
Marca-ն, հղում կատարելով Bild-ին, տեղեկացնում է, որ շվեյցարացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Այնտրախտը», «Հերտան» և «Հոֆենհայմը»։
Ռոդրիգեսը 2017 թվականից է հանդես գալիս «ռոսոներիների» կազմում։ 74 խաղում նա 1 գոլ է խփել։