«Ռեալը» Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակում այսօր սեփական հարկի տակ ընդունելու է «Վիլյառեալին»։ Հաղթանակի դեպքում Զինեդին Զիդանի թիմը կհռչակվի չեմպիոն։
Marca-ն գրում է, որ «Ռեալի» ֆուտբոլիստների համար բացի Լա լիգայի տիտղոսից կա մեկ այլ մրցանակ, որը ևս նպատակ է բոլորի համար։ Խոսքը «Պիչիչիի»՝ Պրիմերայի լավագույն ռմբարկուի կոչման մասին է։ «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են վերջին 2 տուրում անել ամեն բան, որպեսզի «Պիչիչին» նվաճի Կարիմ Բենզեման։
Ֆրանսիացի հարձակվողը ընդամենը 3 գնդակով է հետ մնում Լիոնել Մեսսիից։ «Ռեալի» ֆուտբոլիստները շատ լավ գիտեն, թե ինչ նշանակություն կունենա «Պիչիչին» Բենզեմայի համար։
Մեսսիի ակտիվում 22 գոլ կա, մինչդեռ Բենզեման աչքի է ընկել 19 անգամ։