Հարձակվող Էդին Ջեկոն դարձավ «Ռոմայի» պատմության լավագույն ռմբարկուն՝ լեգիոներ ֆուտբոլիստների շրջանում:
Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում «Ռոման» 2-1 հաշվով հաղթեց «Վերոնային»: Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում Ջեկոն գոլ խփեց, որը հռոմեացիների համար հաղթական էր: Հռոմեական թիմի մարզաշապիկով բոսնիացի հարձակվողի համար այս գոլը 105-րդն էր, ինչը նրան թույլ տվեց դառնալ լավագույն ռմբարկուն ոչ իտալացի ֆուտբոլիստների շրջանում:
Ջեկոն «Ռոմային» է միացել 2016-ին՝ «Մանչեսթեր Սիթիից»: 34-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրել է 39 խաղ «Ռոմայի» մարզաշապիկով՝ դառնալով 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ Ջեկոն ընդգրկվել է «Ռոմայի» պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում: