«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մոտ է Թուրինի Մ23 թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն:
41-ամյա իտալացու և «Ծեր Սինյորայի» միջև պայմանագրի բոլոր պայմանները ամբողջությամբ համաձայնեցված են, հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ակնկալվում է, որ Ռոբերտո Բարոնիոն, ով նախկինում գլխավորում էր «Նապոլիի» մինչև 19 տարեկանների թիմը և Իտալիայի պատանիների հավաքականը, կլինի Պիրլոյի օգնականը:
Պիրլոն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 2017 թվականին, նրա վերջին ակումբը «ՆՅ Սիթին» էր: Նա նաև խաղացել է «Միլանի» և «Ինտերի» կազմում: