Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է վերադառնալ գերմանական Բունդեսլիգա:
Ըստ Marca պարբերականի՝ 22-ամյա սերբ հարձակվողի համար պայքարին միացել է Բեռլինի «Հերտան», որն ակնկալում է ֆուտբոլիստին ձեռք բերել այս ամառ:
Մայրաքաղաքային ակումբը վստահ է, որ Յովիչը կկարողանա վերադառնալ իր նախկին խաղամակարդակին, ինչը նա ցույց էր տվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում հանդես գալու ժամանակ:
Աղբյուրը հայտնում է, որ «արքայական ակումբը» կարող է վաճառել Յովիչին ընդամենը 35 միլիոն եվրոյով, չնայած այն բանին, որ նա ֆուտբոլիստին գնել է անցած ամառ 60 միլիոն եվրոյով: