Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին պաշտպան Տոմաս Մենյեն ակումբին մեղադրել է ստախոսության մեջ, տեղեկացնում է DPA-ը:
Նա պնդում է, որ փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն ստում է: Բրազիլացին հայտարարել էր, որ Մենյեն չի ցանկցել երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը:
Մենյեն հայտնել է, որ ոչ մի առաջարկ չի ստացել ՊՍԺ-ից:
«Լեոնարդոն ուզում էր, որ ես անվճար խաղամ ՊՍԺ-ում: Նրանք չփորձեցին էլ բանակցել «Բորուսիայի» հետ:
Լեոնարդոն շատ է ստել և դա պարզապես զզվելի է»,- ասել է Մենյեն:
Հիշեցնենք, որ 28-ամայ պաշտպանը այս ամռանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: