«Մանչեսթեր Սիթին» կարող է ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսին:
Ըստ eurosport.co.uk-ի, անգլիական ակումբը հանդիպում է անցկացրել խաղացողի գործակալների հետ և պայմանավորվել է 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի բոլոր պայմանների շուրջ:
Այժմ «քաղաքաբնակները» պետք է պայմանավորվեն տրանսֆերի գումարի վերաբերյալ «Վալենսիայի» հետ, Տորեսի հետ պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը:
Նշվում է, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը» և «Ատլետիկոն»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տորեսի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները է վարում «Յուվենտուսը»: