«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը որոշել է տեղափոխվել «Չելսի», այդ մասին հայտնում է Kicker-ը:
Դա պայմանավորված է երկու գործոնով: Նախ, «Չելսին» միակ ակումբն է, որը համաձայնել է վճարել մոտ 90-100 միլիոն եվրո գումար 21-ամյա գերմանացու տրանսֆերի դիմաց: Երկրորդը՝ Հվարցին դուր է գալիս մարզական հեռանկարները լոնդոնյան ակումբում:
Սակայն նշվում է, որ Հավերցը «Բայերը» կկարողանա լքել միայն Եվրոպա լիգայի ավարտից հետո: Օգոստոսին Լևերկուզենի ակումբը կանցկացնի ԼԵ-ի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Ռեյնջերսի» դեմ («Բայերը» հաղթել է առաջին խաղում՝ 1-3)։
2019/20 մրցաշրջանում Հավերցը բոլոր մրցաշարերում «Բայերի»լազմում անցկացրած 43 խաղում խփել է 17 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: