Թեթև աթլետիկայի պատանեկան ռեկորդի հեղինակ ռուսաստանցի Մատվեյ Վոլոկովը որոշել է լքել իր հայրենիքը և տեղափոխվել հարևան Բելառուս՝ հանդես գալով այդ երկրի դրոշի ներքո:
Վոլկովը չունի ռուսական սպորտային քաղաքացիություն, քանի որ այդ երկրի կազմում երբեք չի մասնակցել միջազգային մրցաշարերի:
Հիշեցնենք, որ 16-ամյա մարզիկը փետրվարին աշխարհի ռեկորդ սահմանեց ՝ ցատկելով 5.50մ (մինչև 16 տարեկանների մեջ):
Նշվում է, որ Վոլկովը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից: Նա միայն մտադիր է կացության իրավունք ստանալ և ներկայացնել Բելառուսը միջազգային մրցումներում: