Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով հաղթեց «Բորնմութին»:
Քաղաքաբնակների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար Պրեմիեր լիգայի առաջին 150 խաղերում դա 111-րդ հաղթանակն էր:
Այսպիսով, 49-ամյա մասնագետը դարձավ այս ցուցանիշով լավագույն մարզիչը: Նախկինում այդ նվաճումը պատկանում էր «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով նաև գլխավորել էր «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» (105 հաղթանակ):