Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շեֆիլդ Յունայթեդին»։
Խաղը անչափ կարևոր էր «աղվեսների» համար Չեմպիոնների լիգայի գոտում տեղը պահպանելու պայքարում։ Բրենդան Ռոջերսի սաները կարողացան առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ 29-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Այոզ Պերեսը։ 79-րդ րոպեին Դեմարայ Գրեյը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-0։ «Լեսթերը» միավորների քանակը հասցրեց 62-ի ու շարունակում է մնալ 4-րդ տեղում։