UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը կարծում է, որ Հաբիբ Նուրմագոմեդով-Ջասթին Գեթջի մենամարտի անցկացմանը ոչինչ չի սպառնում, տեղեկցնում է bjpenn.com-ը:
«Չեմ կարծում, որ մենամարտը կչեղարկվի: Հաբիբին այժմ հանգիստ է հարկավոր, ինչից հետո նա կվերադառնա:
Տղան պետք է հրաժեշտ տա իր հայրիկին և մենք նրան տվել ենք այդ հնարավորությունը:
Այդ օրը խոսել եմ Հաբիբի հետ. դա մեր վերջին շփումն էր»,- ասել է Ուայթը:
Հիշեցնենք, որ մարզիկի հայրը ՝ Աբդուլմանալ Նուրմագոմեդովը, հունիսի երեքին հեռացել էր կյանքից ՝ կորոնավիրուսի համավարակից առաջացած բարդությունների հետևանքով:
Հավելենք, որ սեպտեմբերին նախատեսված է ՝ Հաբիբ Նուրմագոմեդով-Ջասթին Գեթջի մենամարտը: