Իսպանական «Վալենսիան» ցանկանում է հրաժարվել իր 7 ֆուտբոլիստներից, տեղեկացնում է El Chiringuto-ն:
Տրանսֆերի կհանվեն ՝ Յասպեր Սիլեսենը, Ֆրանսիս Կոկլեն, Ժոֆրե Կոնդոգբիան, Ֆերան Տորեսը, Դանիել Պարեխոն, Ռոդրիգո Մորենոն և Գոնսալու Գեդեշը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 36-րդ տուրից հետո, «Վալենսիան» վաստակել է 50 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Եվրոպա լիգայի գոտուց թիմը հեռու է չորս միավորով: