Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Լա լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Եթե անկեղծ լինենք, չեմիոնական մրցավազքը գրեթե ավարտված է: «Սելտայի» դեմ հանդիպումը (2-2) որոշիչ դարձավ: Այդ խաղից հետո կարող էինք շրջանցել մադրիդյան ակումբին, բայց կորցրինք այդ հնարավորությունը:
Կարծում եմ ՝ պետք է կենտրոնանանք Չեմպիոնների լիգայի վրա»,- ասել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ, «Բարսելոնան» 4 միավորով զիջում է Մադրիդի «Ռեալին»: