Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 25 միլիոն եվրոյի դիմաց հրաժարվել Դանի Սեբալյոսից, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Արսենալում», տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ակումբները բանակցություններ են վարում ՝ Սեբալյոսի ապագայի շուրջ:
23-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Բետիսը»:
Բացի այդ, «Ռեալը» մտադիր է հրաժարվել Խեսուս Վալյեխոյից և Խորխե դե Ֆրուտոսից, ովքեր նույնպես վարձավճարով հանդես են գալիս այլ թիմերում:
«Արքայական» ակումբը ցանկանում է կրճատել ծախսերը և դրա արդյունքում վաստակել 120 մլն եվրո: