Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» ընդունել էր Տուլայի «Արսենալին» ու 1-3 հաշվով պարտություն կրեց։
Խաղի 13-րդ րոպեին հաշիվը հյուրերի կազմում բացեց Խլուսևիչը, 38-ին Էրիկ Բիկֆալվին հավասարեցրեց այն։ Երկրորդ կեսում՝ 74-րդ րոպեին հյուրերը նորից առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Պանտելեևը։ «Արսենալը», սակայն, սրանով չսահմանափակվեց․ հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Տկաչևը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։
Տանտերերի կազմում հանդիպմանը հայտավորված էր, բայց խաղաժամանակ դարձյալ չստացավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Այս տուրից հետո «Ուրալը» 35 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Արսենալը» 37 միավորով՝ 6-րդ։