«Մանչեսթեր Սիթին» անգլիական Պրեմիեր-լիգայի 36-րդ տուրում ընդունել է «Բորնմութին»: Հանդիպումը, որը կայացել է Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում, ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման 6-րդ րոպեին հաշիվը բացել է Դավիդ Սիլվան:
39-րդ րոպեին տանտերերի առավելությունն կրկնապատկել է Գաբրիել Ժեզուսը: Հյուրերը կարողացել են հաշվի տարբերությունը կրճատել վերջնամասում. «Բորնմութի» միակ գնդակը 88-րդ րոպեին հեղինակել է Դևիդ Բրուքսը:
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ում տարել է արդեն 3-րդ անընդմեջ հաղթանակը: «Սիթին» 75 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բորնմութը» 31 միավորով գտնվում է 18-րդ տեղում: ԱՊԼ-ում տեղը պահպանելու հնարավորություն տվող 17-րդ տեղից թիմին 3 միավոր է բաժանում:
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Ուոթֆորդի», իսկ «Բորնմութը»՝ «Սաութհեմփթոնի» հետ: