ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հրաժարվել է տեղափոխվել MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբ, որը պատկանում է Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն:
Ամերիկյան ակումբի ներկայացուցիչները վերջին շաբաթվա ընթացքում կապ են հաստատել Կավանիի հետ և պարզել, արդյոք նա ցանկություն ունի պայմանագիր կնքել նույն աշխատավարձի չափով, որքան նա ստանում էր ՊՍԺ-ում`տարեկան 12 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, ուրուգվայցին ցանկանում է մնալ Եվրոպայում, ուստի նա մերժել է MLS-ի ակումբի առաջարկը:
Կավանիի հետ պայամանագիր կնքելու ֆավորիտը մնում է «Ռոման», որը հունիսին նրան առաջարկել էր 3 տարվա պայմանագիր, բայց հռոմեացիները դժվար թե կարողանան վճարել խաղացողին նույն աշխատավարձը, ինչ նա սատանում էր ՊՍԺ-ում: