«Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարայի ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիները պատրաստ են իսպանացու համար 20 մլն եվրո վճարել այն դեպքում, երբ «Բավարիան» պահանջում է ոչ պակաս, քան 40 մլն։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
Ավելի վաղ «Բավարիան» փորձում էր երկարաձգել Ալկանտարայի հետ պայմանագիրը, բայց կողմերը չկարողացան համաձայնության գալ։ Կիսապաշտպանը 4 տարվա պայմանագիր էր պահանջել այն դեպքում, երբ մյունխենցիներն առաջարկել էին 3+1 ձևաչափը։ Արդյունքում ակումբի ղեկավարությունն ընդառաջ գնաց ֆուտբոլիստին, բայց վերջինս հասկացնել տվեց, որ նոր մարտահրավեր է փնտրում, ինչի արդյունքում խաղացողին տրանսֆերի հանեցին։
Տյագո Ալկանտարայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021-ի ամառ։