Պորտուգալացի հայտնի մասնագետ Շորժե Ժեզուշը կրկին կարող է գլխավորել «Բենֆիկան», տեղեկացնում է Globo Portugal-ը:
Նշվում է, որ այս շաբաթվա ընթացքում կողմերը կհայտարարեն Ժեզուշի վերադարձի մասին: Հավանական պայմանագիրը կնքվելու է 4 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ փորձառու մասնագետը 2009-2015 թվականներին արդեն մարզել է պորտուգալական գրանդը:
65-ամյա Ժեզուշը համարվում է ակումբի խորհրդանիշներից մեկը: