Դորտմունդի «Բորուսիան» ՝ երկկողմանի համաձայնությամբ, խզել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Անդրե Շուրլեի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ պետք է ավարտվեր 2021 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում 2014 թվականի ԱԱ-յան չեմպիոնը, վարձավճարով հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակում»:
Հիշեցնենք, որ Շուրլեն «Բորուսիա» էր տեղափոխվել 2016 թվականին: Գերմանական ակումբի կազմում նա անցկացրել է 51 հանդիպում և դարձել ՝ 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: