«Ատլետիկոյի» կիսապաշտպան Տոմաս Պարտին մոտ է մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ghanasoccernet.com-ի տեղեկացմամբ՝ ակումբի ղեկավարությունը մտադիր է կրկնապատկել կիսապաշտպանի աշխատավարձը՝ հասցնելով այն շաբաթական 130 000 ֆունտի ու մինչև 87,2 մլն ֆունտ ավելացնելով հրաժարագինը։
Այս պահին Պարտիի պայմանագրում առկա է կետ խաղացողին 43 մլն ֆունտով գնելու մասին։
Գանացու ներկայիս պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է 2023 թվականին։
Հաղորդվում է, որ 27-ամյա կիսապաշտպանը որոշում է կայացրել մնալու Մադրիդում, իսկ պայմանագրի երկարաձգման գործարքը կկայացվի մոտ օրերս։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պարտին շրջապատին հայտնել է «Արսենալ» տեղափոխվելու ցանկության մասին։