Իտալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Ատալանտան» 6-2 հաշվով հաղթեց «Բրեշիային»: Այս հաղթանակը «Ատալանտայի» համար 21-րդն էր մեկ մրցաշրջանում, ինչը 2016/17 մրցաշրջանում սահմանված ակումբային ռեկորդի կրկնությունն է:
Այժմ «Ատալանտան» Ա Սերիայի այս մրցաշրջանում խփել է 93 գոլ: Սա Եվրոպայի թոփ-5 լիգաներում երկրորդ ցուցանիշն է, միայն «Բավարիան», որը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ավելի շատ գոլ է խփել (100 գոլ):
Վերջին 60 տարվա ընթացքում միայն մեկ թիմ է Իտալիայի առաջնության մեկ մրցաշրջանում ավելի շատ գոլ խփել՝ «Նապոլին» (2016/17 մրցաշրջանում՝ 94 գոլ):
Բացի այդ, «Ատալանտան» արդեն 15 խաղ անընդմեջ չի պարտվում բոլոր մրցաշարերում, իսկ Ա Սերիայի շրջանակում՝ 13 խաղ։