«Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվորմարսը վճռական է տրամադրված՝ թիմում պահելու դարպասապահ Անդրե Օնանային: De Telegraaf փոխանցմամբ ՝ ամստերդամյան ակումբը բանակցությունների մեջ է մտել խաղացողի հետ:
24-ամյա կամերունացու պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ, բայց, ըստ խաղացողի, նրա և ակումբի միջև կնքվել է «ջենթլմենական պայմանավորվածություն», ըստ որի ակումբը դարպասապահին թույլ տա այս ամռանտ տեղափոխվել որևէ գրանդ ակումբ:
Օվերմարսը Օնանային խնդրել է հետաձգել այս պայմանավորվածությունը ևս մեկ տարով: Բացի այդ, դարպասապահը կարող է թարմացնել պայմանագիրը, և այդ առաջարկը դեռևս չի մերժվել դարպասպահի կողմից:
Նախկինում դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Չելսին»: Այնուամենայնիվ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, գրանդ ակումբները, ամենայն հավանականությամբ, կվերանայեն իրենց տրանսֆերային ծրագրերը, ինչը կարող է օգնել «Այաքսին» թիմում պահել Օնանային: