«Բավարիան» չէր կարողանում պայմանավորվել պաշտպան Դավիդ Ալաբայի հետ նոր պայմանագրի շուրջ: 28-ամյա ավստրիացու ներկայիս պայմանագիրը Գերմանիայի չեմպիոնների հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի վերջ:
Ըստ Bild-ի՝ կողմերը չեն կարող համաձայնության գալ խաղացողի ֆինանսական պահանջների պատճառով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ալաբան ցանկանում է տարեկան մոտ 20 միլիոն եվրո վաստակել, ինչը չի բավարարում գերմանական գրանդին:
Բացի այդ, Դավիդը չի ցանկանում տեղափոխվել ՊՍԺ, Չելսի և «Մանչեսթեր Սիթի», որոնք հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ: Ավստրիացին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա», բայց այդ ակումբները պատրաստ չեն վճարել մյունխենյան թիմի պահանջած գինը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ալաբան «Բավարիայի» համակարգում է 2008 թվականից: 2019/20 մրցաշրջանում նա անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt ը ավստրիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 52 միլիոն եվրո: