«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դարձել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր տրանֆերային թիրախը, հաղորդում է The Independent-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա անգլիացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
«Մանչեսթեր Յունայթեդում» Ռեշֆորդի վաճառքից ցանկանում են ստանալ 100 միլիոն ֆունտ։ Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել այդ գումարը։ Փարիզյան թիմում Ռեշֆորդին դիտարկում են՝ որպես Կիլիան Մբապեին փոխարինող, որի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։
Ռեշֆորդի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Այն ունի դրույթ ևս մեկ տարով երկարաձգելու։