«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է մնալ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը։
Marca-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբում վստահ են, որ 2021 թվականի ամռանը կկարողանան ձեռք բերել Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ից։
Եթե փարիզյան ակումբը ցանկանում է պահել Մբապեին, ապա պետք է երկարաձգի նրա հետ պայմանագիրը մինչև 2022 թվականը։ Սակայն կողմերը համաձայնություն ու նախնական պայմանավորվածություն չունեն այս հարցի շուրջ։
«Ռեալը», իհարկե, անցնելու է գործի հաջորդ ամառ, սակայն ՊՍԺ-ն չի պատրաստվում հեշտությամբ թողնել իր աստղին։ Փարիզյան ակումբը ցանկանում է Մբապեի վաճառքից ռեկորդային գումար ստանալ։