ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, բրազիլացին կցանկանար վերադառնալ կատալոնական թիմ այս ամառ:
Վերջերս «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ասել էր, որ Նեյմարի վերադարձը մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում անհավանական է:
Ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: