«Յուվենթուսը» մեծ հույսեր է կապում թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ։
Tuttosport-ի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը արգենտինացի վինգերի հետ մինչև 2025 թվականը։
«Բիանկոներիները» մտադիր են Դիբալային դարձնել ակումբի դեմքը, ու շուկայում առաջ տանեն իրենց բրենդը գերազանցապես հենց Դիբալայի շնորհիվ։ Առաջիկայում կա մտադրություն նաև Դիբալային դարձնել թիմի ավագ։
Դիբալան հանդես է գալիս «Յուվենթուսում» 2015 թվականից։ Մասնակցած 157 խաղերում 26-ամյա ֆուտբոլիստը 68 գոլ է խփել։