Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 36-րդ տուրում «Գրանադայի» (2: 1) նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք շատ լավն էինք առաջին խաղակեսում: Երկրորդն այնքան էլ լավ չանցկացրեցկինք: Մենք հպարտ ենք այս թիմով: Մնացել է երկու խաղ: Մենք դեռ ոչինչ չենք նվաճել: Սա է իրականությունը: Մեզ պետք է 6 միավոր: Մենք ցանկանում էինք հաղթել Լա Լիգան մրցաշրջանի հենց սկզբից, բայց հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է»,-ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ավարտից 2 տուր առաջ Զիդանի գլխավորած թիմը 4 միավորի առավելություն ունի «Բարսելոնայի» նկատմամբ: