Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ։
«Արքայական» ակումբի կազմում հանդիպման հաշիվը բացել էր Ֆերլան Մենդին։ Ֆրանսիացի պաշտպանի համար այս գոլը առաջինն էր մադրիդյան թիմի կազմում։
Մենդին միառժամանակ դարձավ «Ռեալի» 21-րդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում։
«Ռեալի» հիմնական կազմի դաշտային ֆուտբոլիստներից Լա լիգայում գոլ չեն խփել միայն Էդեր Միլիտաոն և Բրահիմ Դիասը։