«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու հնարավորության մասին։
«Մենք չպետք է կորցնենք գլուխներս։ Դեռևս երեք խաղ ունենք։ Հաջորդը «Քրիսթալ Փելասի» դեմ է հինգշաբթի։ Եթե մենք հաղթենք երեք խաղերում, կհայտնվենք Չեմպիոնների լիգայում։
Ես կարծում եմ, որ մենք արժանի ենք դրան (ՉԼ-ում խաղալուն)։ Իհարկե, երեք ամիս առաջ իրավիճակը այլ էր։ Մեզ պետք էր, որ «Լեսթերն» ու «Չելսին» միավորներ կորցնեին, ու նրանք դա արեցին։ Հիմա ամեն ինչ մեր ձեռքերում է»,-Մատիչի խոսքն է մեջբերում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը։
«Ման․ Յունայթեդը» 5-րդ տեղում է մրցաշարային աղյուսակի։ Միավորների քանակով նրանք հավասար են «Լեսթերի» հետ, սակայն զիջում են լրացուցիչ ցուցանիշներով։ «Չելսիից» Սուլշերի թիմը հետ է մեկ միավորով։