«Մանչեսթեր Սիթին» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Աղբյուրի համաձայն, 49-ամյա մասնագետին կառաջարկվի նոր երկարաժամկետ համաձայնագիր: Իսպանացու գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի վերջ: