«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը մեկնաբանել է առաջնության արդյունքը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բավական լարված մրցաշրջան ստացվեց: Կարող եմ ասել, որ մրցաշրջանի երկրորդ հատվածն ավելի լավ անցկացրեցինք:
Մենք պատրաստ էինք պայքարել լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: Տղաները հոգեբանորեն պատրաստ էին այդ ամենին:
Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին. սա նրանց հաղթանակն է:
Այժմ պետք է մի փոքր հանգստանալ և պատրաստվել նոր մրցաշրջանին: Մի քանի որակյալ տրանսֆերներ կիրականացնենք, ինչը մեզ հնարավորություն կտա էլ ավելի որակյալ ֆուտբոլ ցուցադրել:
Ակումբի ղեկավարությունը մեծ աշխատանք կատարեց: Մենք միշտ զգում էինք նրանց աջակցությունը»,- ասել է Պիկուշչակը:
Հիշեցնենք, որ «Նոան» դարձավ Բարձրագույն խմբի արծաթե մեդալակիր: