«Բարսելոնան» ցանկանում է մյուս մրցաշրջանում վարձակալությամբ այլ ակումբի տալ թիմի պաշտպան Սամուել Ումտիտիին, հաղորդում է Diario Sport-ը։
26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով իտալական երեք ակումբ է հետաքրքրված։ Դրանք են «Նապոլին», «Լացիոն» և «Ռոման»։
Ումտիտին դուրս է մնում կատալոնական ակումբի հիմնական կազմից։ Պատճառը նրա մշտական վնասվածքներն են։
Ֆրանսիացի պաշտպանը դեռևս 3 տարվա պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ։