Կատալոնական «Բարսելոնան» ամռանը պատրաստ է վաճառել պաշտպան Սամուել Ումտիտիին: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը կարող է շարունակել կարիերան Սերիա Ա-ում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թիմեր՝ այդ թվում «Լացիոն», «Ռոման», «Նապոլին»:
«Բարսելոնան» ցանկանում է փոխարինել Ումտիտիին `ավելի բարձր կարգի պաշտպանով: