Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» 2-0 հաշվով հաղթեց «Նոային»՝ երկրորդ տարին աընընդմեջ դառնալով չեմպիոն։ Իր թիմի հաջողությունը մեկնաբանել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը․
«Շատ ուրախ ենք, արդեն երկրորդ տարին է, որ հաղթում ենք։ Ավելի դժվար է հաղթել երկրորդ տարին անընդմեջ, բայց տղաները կեցցեն, բոլորը 100 տոկոսով ներդրեցին իրենց ուժերը, այդ իսկ պատճառով էլ հաղթեցինք»,- ասել է Համբարձումյանը ArmSport-ի հետ զրույցի ժամանակ։