Հեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է Բունդեսլիգյում հանդես եկող ֆուտբոլիտների տրանսֆերային արժեքները։ Գերմանիայի առաջնության ամենաթանկարժեքը ֆուտբոլիստը Դորտմունի «Բորուսիայի» ներկայացուցիչ Ջեյդոն Սանչոն է․ անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 117 մլն եվրո։
Պանդեմիայի հետ կապված Transfermarkt-ը ամիսներ առաջ իջեցրել էր բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, սակայն այժմ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել և մի քանի ֆուտբոլիստների արժեքները բարձրացել են։
Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակը․
1․ Ջեյդոն Սանչո․ «Բորուսիա Դ․» — 117 մլն եվրո
2․ Կայ Հավերց․ «Բայեր» — 81 մլն եվրո
3․ Յոսուա Կիմիխ․ «Բավարիա»- 75 մլն եվրո
4․ Էրլինգ Հոլանդ․ «Բորուսիա Դ․» — 72 մլն եվրո
5․ Սերժ Գնաբրի․ «Բավարիա»- 72 մլն եվրո
6․ Դավիդ Ալաբա․ «Բավարիա»- 65 մլն եվրո
7․ Ալֆոնսո Դեյվիս․ «Բավարիա»- 60 մլն եվրո
8․ Ռոբերտ Լևանդովսկի․ «Բավարիա»- 56 մլն եվրո
9․ Ֆելիպե Կոուտինյու․ «Բավարիա»- 56 մլն եվրո
10․ Լուկաս Էրնանդես․ «Բավարիա»- 56 մլն եվրո
Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 մլն եվրո։