Շվեյցարական «Ցյուրիխի» նախագահ Անչիլո Կանելան հայտնել է, որ վարակվել է Covid 19-ով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախագահը ճանապարհորդել է ակումբին պատկանող ավտոբուսով, ինչից հետո թեստ է հանձնել: Դրա արդյունքները դրական են եղել:
Հաղորդվում է, որ Կանելան իրեն բավական լավ է զգում և գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Հիշեցնենք, որ «Ցյուրիխի» մի քանի ֆուտբոլիստների մոտ օրեր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Այսպիսով, «Ցյուրիխը» չի մասնակցի Շվեյցարիայի առաջնության առաջիկա երկու հանդիպումներին: