Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի մրցելույթների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Վերջին հանդիպումներում տղաները բավական որոկյալ ֆուտբոլ են ցուցադրում:
Այդուհանդերձ, գիտակցում ենք ՝ ոչինչ դեռ չենք հաղթել: Այս ակումբին տիտղոսներ են անհրաժեշտ»,- ասել է նորվեգացին:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈւ-ն վաստակել է 58 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում: