Մյունխենի «Բավարիայի» նորեկ Լերոյ Սանեն նոր թիմի կազմում անցկացրել է առաջին մարզումը: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը.
«Ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու և նոր ակումբի կազմում առաջին մարզումն անցկացնելու առիթով: Ուրախ եմ, որ այստեղ եմ»,-ասել է Սանեն:
24-ամյա գերմանացին «Բավարիայի» հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: Transfermarkt-ի տվյալներով, մյունխենյան ակումբը Սանեի տրանսֆերի դիմաց վճարել է 49 մլն եվրո:
#ServusLeroy! 👋 @LeroySane19 trainiert erstmals beim #FCBayern! 💪
— FC Bayern München (@FCBayern) July 13, 2020
Alle Infos und weitere Impressionen 🔗 https://t.co/JDaIbV7MuW pic.twitter.com/yN5yhFWw3W