Մադրիդի «Ռեալը» պլանավորում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Խեսուս Վալյեխոյի տրանսֆերը: «Սերուցքայինները» հույս կապում են իսպանացու հետ, սակայն գտնում են, որ ճիշտ է վաճառել նրա տրանսֆերը, քան հերթական անգամ վարձավճաորվ տրամադրել մեկ այլ ակումբի: Ակումբը հնարավոր կնքվելիք պայմանագրում ցանկանում է ներառել նաև՝ հետագայում տրանսֆերը հետ գնելու իրավունք տվող կետ:
2015 թ-ից Վալյեխոն վարձավճարով խաղացել է տարբեր ակումբներում: AS պարբերականի պնդմամբ, «Գրանադան» և Բունդեսլիգայի մի քանի ակումբ հետաքրքրված են Վալյեխոյի ծառայություններով:
Վալյեխոյի տրանսֆերը գնահատվում է 15 մլն եվրո: