Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Նապոլիի» դեմ հանդիպման արդյունքը (2-2), տեղեկացնում է Sky Italia-ն:
«Իրոք, բավական բարդ հանդիպում էր: Մենք հրաշալի գոլ խփեցինք, ապա զիջեցինք նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ոչ-ոքին արդար արդյունք է:
Չգիտեմ, թե ակումբի ղեկավարներն ինչ են մտածում իմ տարած աշխատանքի վերաբերյալ:
Կարծում եմ ՝ որոշումն ընդունվելու է օգոստոսի վերջին»,- ասել է Պիոլին:
«Միլանն» իր ակտիվում ունի 50 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: