«Բետիսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին.
«Տրանսֆերները հետևյալ կերպ են կայանում. մարզիչն ասում է, որ իրեն խաղացողներ են պետք, իսկ հետո ակումբի ղեկավարությունն ու սկաուտներն անուններ են առաջարկում: Բյուջեները տարբեր են. մենք չենք կարող Ռոնալդուի կամ Մեսսիի տրանսֆերը ձեռք բելերու խնդրանքով դիմենք «Բետիսին», քանի որ դա ռեալ չէ, բայց մենք պետք է հնարավոր ամենալավ կազմ ունենանք»,-ասել է Պելեգրինին: