«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը իր կարծիքն է հայտնել թիմի վերջին հաջող մրցելույթների վերաբերյալ․
«Մեր մարզչական շտաբը ֆանտաստիկ աշխատանք է կատարում մարզումների ընթացքում։ Ֆուտբոլիստները սիրում են մարզվել և խաղալ, նրանք սիրում են աշխատել: Անցած շաբաթ Պոլ Պոգբան նշել է, որ ոչ միայն ազատ ֆուտբոլն է պատճառը, որ մենք հասել ենք մեր ներկայիս դիրքերին և խաղում ենք այդպես, այլև քրտնաջան աշխատանքը:
Մարսիալը խաղում է 9 համարի դիրքում, բայց նա պայքարում է գնդակի համար Ռեշֆորդի և Գրինվուդի հետ միասին: Բրունոն ևս ոգևորված է:
Կարծում եմ, որ այդ ամենը միշտ եղել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Պետք է քրտնաջան աշխատել, համեստ մնալ և թիմային հաջողությունը վեր դնել ցանկացած անհատական մրցանակներից: Ոչ ոք միայնակ չի հաղթում, եթե դու Դիեգո Մարադոնա չես», — ասել է Սուլշերը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: