Իտալական «Նապոլիի» նոր պայմանագիր է առաջարկել թիմի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին, տեղեկացնում է Sky Italia-ն: Այս մասին հայտնում է սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան:
Նշվում է, որ 24-ամյա կիսապաշտպանին հինգ տարվա պայմանագիր է առաջարկվել: Ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը պատրաստ է տարեկան 2.4 միլիոն եվրո վճարել իսպանացուն:
Ընթացիկ մրցաշրջանում Ռուիսը անցկացրել է 28 հանդիպման ու դարձլ է 2 գոլի հեղինակ: