Իսպանական «Սևիլյայի» արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը կարծիք է հայտնել Լիոնել Մեսսիի մասին, տեղեկացնում է Ole-ն:
«Հավաքականի հետ առաջին մարզումս շոկային էր: Տեսա Մեսսիին, ով իսկական այլմոլորակայինի էր նման:
Յուրաքանչյուր շարժումը, գնդակին հպումն այլ մակարդակի վրա էին: Դա հնարավոր չէ բացատրել, պետք է ինքներդ տեսնեք:
Այդ ամենով հանդերձ, Լեոն շատ իրական է. նա օգնում է բոլորին և շփվում սովորական մարդու նման»,- ասել է Օկամպոսը: