Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լուքսեմբուրգի ընտրանու հետ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Հանդիպումը կկայանա Երևանում, հոկտեմբերի 25-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ՝ կրկին Երևանում։