Ռուսական «Լոկոմոտիվը» մտադիր է ձեռք բերել «Լեսթերի» խորվաթ պաշտպան Ֆիլիպ Բենկովիչին, տեղեկացնում է Betting Insider-ը:
Նշվում է, որ ռուսական ակումբը մտադիր է վարձակալել 23-ամյա ֆուտբոլիստին: Հավանական տրանսֆերի արժեքը կազմում է 7 միլիոն եվրո:
Բենկովիչը «Լեսթեր» է տեղափոխվել 2018 թվականին, սակայն, այդպես էլ ոչ մի հանդիպում չի անցկացրել «աղվեսների» կազմում:
Նախորդ մրցաշրջանը խորվաթ ֆուտբոլիստն անցկացրել է շոտլանդական «Սելթիկում» : Այդ թիմում նա 8 հանդիպում է անցկացրել ՝ դառնալով 1 գոլի հեղինակ: