Երևանի «Ուրարտուի» հարձակվող Թեյմուրազ Տոբոևը հեռացել է թիմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտուն» և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Տոբոևին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Հավելենք, որ Տոբոևը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկու պաշտոնական հանդիպման: